20 հունվարի 2022 - 18:52 AMT
Ինտերնետ շահումով խաղերի գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասել է, որ գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն ասել է, որ նախաձեռնությունը դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:

Դեռևս 2019թ․ հունիսին օրենքով ինտերնետ շահումով խաղերի գովազդների համար սահմանափակումներ մտցվեցին, և գովազդը թույլատրվեց միայն համացանցով, ռադիոյով և հեռուստատեսությամբ, սակայն դրանից հետո ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը նոր ուսումնասիրություն են արել։