ԱՄՆ դեսպանությունը, անդրադառնալով Հայաստանում նշվող Հայոց բանակի օրվան, իր երախտիքն է հայտնել զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնել Հայաստանին ռազմական գործակցության համար։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,-ասվում է գրառման մեջ։