11 փետրվարի 2022 - 10:39 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, «որի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր խնդիրները»։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Նրանք քննարկել են նաև Մոսկվա, Կիև և Բեռլին կատարած այցերի արդյունքները, հայտնում է SwissInfo-ն։

«Պետքարտուղար Բլինքենի հետ քննարկել եմ Մակրոնի հետ Մոսկվա, Կիև և Բեռլին մեր այցերի արդյունքները: Մենք միասնական ենք և համակարգում ենք գործողությունները դեէսկալացիայի, երկխոսության և դիմակայունության խթանման համար»,- գրել է արտգործնախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի դեմ պայքարին։