Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայինների 2022 թվականի զորահավաքի վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«2022 թվականին զորակոչել պահեստազորի ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում զորահավքի անցկացման նպատակով»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է` հավաքներն ուղղված են պահեստազորայինների մարտական պատրաստականության բարձրացմանը, որ դա պլանային միջոցառում է և անցկացվում է ամեն տարի։ Հավաքի առավելագուն տևողությունը 2 ամիս է։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր զորակոչ է հայտարարվել։ 18-55 տարեկան տղամարդկանց մեկնումը հանրապետություններից արգելվել է։
Թույլատրվել է առգրավել պաշտպանական կարիքների համար քաղաքացիների և ձեռնարկությունների տրանսպորտային միջոցները։
Փետրվարի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է որ, ըստ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածության, ՌԴ Ռոստովի շրջանում տարածք են հատկացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության համար, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։ Տարհանվածների առաջին խմբերն արդեն Ռուսաստանում են՝ հիմնականում, խոսքը կանանց, երեխաների և տարեցների մասին է։