1 ապրիլի 2009 - 15:35 AMT
Ընտրվել է Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նոր նախագահը
Կանադացի պատգամավոր Հարոլդ Ալբրեխտն ընտրվել է Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ: «Ես զարմացած էի, թե որքան լավատեղյակ է Ալբրեխտը հայերին հուզող հարցերին, ինչպես նաեւ թե որքան մեծ է նրա ձգտումը բարելավել Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները»,-հայտարարել է Կանադահայերի կոնգրեսի (CCA) նախագահ Թարո Ալեփյանը:

Կանադա-Հայաստան խմբի նախորդ նախագահներն են եղել Սարգիս Ասադուրյանն ու Հերի Գուդիերը:

2004թ. հիմնված Կանադահայերի կոնգրեսին անդամակցում են Կանադայի բազում հայկական կազմակերպություններ: Կոնգրեսը իրազեկում է Կանադայի հանրությանը հայկական խնդիրների վերաբերյալ ու սատարում է Հայաստանի շահերին: