1 ապրիլի 2009 - 15:53 AMT
Երեւանում փոխըմբռնման շուրջ հուշագիր է ստորագրվել ՄԳՏԿ-ի եւ Կրթության ու գիտության նախարարության միջեւ
Երեւանում փոխըմբռնման շուրջ հուշագիր է ստորագրվել ՄԳՏԿ-ի եւ Կրթության ու գիտության նախարարության միջեւ

Առ այսօր Հայաստանից ներկայացվել է ավելի քան 400 նախագիծ մոտ 75 գիտահետազոտական կազմակերպություններից, որոնցից 154 նախագիծ ֆինանսավորում է ստացել 36.5 մլն ԱՄՆ դոլար ըդհանուր ծավալով:


Այսօր Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) եւ Հայաստանի կրթության ու գիտության նախարարության միջեւ փոխմբռնման հուշագիր է ստորագրվել ՄԳՏԿ նախագծերի համաֆինանսավորման մասին:«Սա շատ կարեւոր քայլ է խորացնելու համագործակցությունը հայկական գիտական համահանրության հետ: Այս հարցում առկա է մեծ ներուժ եւ մենք կշարունակենք սերտ համագործակցությունն ինստիտուտների եւ գիտնականների հետ սույն ներուժի հետագա զարգացման համար», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՄԳՏԿ-ի գործադիր տնօրեն պարոն Ադրիաան վան դեր Մեերը: Նրա խոսքերով, սույն հուշագիրը հնարավորություն է տալիս հայկական կողմից կատարել իր ֆինանսական ներդրումը հրատապ եւ նշանակալից գիտական նախագծերի իրագործման համար:

2009 թվականի մարտի 24-ից մարտի 26-ը Մոսկվայում կայացել է ՄԳՏԿ-ի Կառավարիչների խորհրդի հերթական 48-րդ նիստը, որտեղ ֆինանսավորում է ստացել 10 նոր նախագիծ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից եւ Բելոռուսից 2.07 մլն ԱՄՆ դոլար եւ 0.39 մլն եվրո ընդհանուր ծավալով:

ՄԳՏԿ-ն միջկառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992 թ. նոյեմբերին Մոսկվայում միջազգային համաձայնագրի հիման վրա, եւ ստեղծման պահից հաջողությամբ աշխատում է արդեն 15 տարի: Կենտրոնն օժանդակում է տարբեր կառավարական, միջազգային եւ մասնավոր կազմակերպությունների գործադրած ջանքերին, որոնք ուղղված են գիտնականներին եւ մասնագետներին իրենց տաղանդը դեպի խաղաղ գործունեություն վերակողմնորոշելու հնարավորության ընձեռնմանը:

Կենտրոնում ընդգրկված են Կանադան, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ճապոնիան, Նորվեգիան եւ Հարավային Կորեան (ֆինանսավորող կողմերը), իչպես նաեւ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը (ֆինանսավորում ստացող երկրներ):

ՄԳՏԿ-ի գործունեությունը կարելի է բաժանել երկու հիմնական կատեգորիայի. հետազոտական ծրագրեր, որոնց շրջանակներում գիտնականներն ու մասնագետները զբաղվում են գիտատեխնիկական հետազոտություններով եւ աջակցության անպիսի ծրագրեր, ինչպիսիք են առեւտրայնացմանն աջակացության ծրագիրը, մասնագիտական որակավորման բարձրացման ծրագիրը, սեմիաներների կազմակերպումը:

ՄԳՏԿ նախագծերի եւ ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում է ստացել 2 400 նախագիծ, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 922 գիտատեխնիկական ինստիտուտների 67 000 գիտնական եւ մասնագետ` 744 մլն դոլար ընդհանուր գումարի չափով: