3 մարտի 2022 - 10:33 AMT
ԱԺ-ն 1-ին փուլում ՀՀ նախագահ չի ընտրել

Ազգային ժողովն առաջին փուլում չի կարողացել ՀՀ նախագահ ընտրել։ Միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմագաիր» խմբակցության առաջադրած ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն էր, որի ընտրության համար 81 ձայն էր հարկավոր։

Նրա օգտին է քվեարկել 69 պատգամավոր՝ բոլոր ներկաները։

Ընդդիմությունը չի մասնակցել ընտրությանը, իշխող խմբակցությունը բավարար քվե չունի՝ 71 պատգամավորով է ներկայացված, ուստի Խաչատուրյանը չի ընտրվել նախագահի պաշտոնում։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ՀՀ նախագահը չի ընտրվում առաջին փուլով, անցկացվում է երկրորդ փուլ։ Այժմ խորհրդարանում ընտրության երկրորդ փուլն է։

Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ընտրության 3 փուլ է նախատեսվում։ 2-րդ և 3-րդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։