1 ապրիլի 2009 - 19:15 AMT
Այվար Պոխլակ. Հայ ֆուտբոլիստները սպառնում էին ինձ հաշվեհարդարով
Էստոնիայի ֆուտբոլային միության նախագահ Այվար Պոխլակը պնդում է, որ իր հայ գործընկերները սպառնում էին իրեն ֆիզիկական հաշվեհարդարով, քանի որ արգելվել էր «Ա Լե Կոկ արենա» մարզադաշտում մարզում անցկացնելը:

Հայաստանի հավաքականն այսօր պատասխան խաղ է անցկացնում Տալլինում: Երեկ խոտածածկույթի վատ վիճակի պատճառով երկու հավաքականներին թույլ չեն տվել մարզվել «Ա Լե Կոկ արենա» մարզադաշտի գլխավոր դաշտում, եւ դա, ըստ Պոխլակի, հարուցեց հայերի դժգոհությունը:

«Բոլոր հայ ֆուտբոլիստները սպառնում էին ինձ, ասում, թե ինչ է սպասում մեզ Հայաստանում, եթե վիճակահանության արդյունքում մենք կրկին հանդիպենք»,-մեջբերում է Պոխլակին postimees.ee-ն հղում անելով «Qhtuleht» թերթին:

Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ խաղը տեղի կունենա այսօր Երեւանի ժամանակով 20:00-ին:--ԿԱ--