10 մարտի 2022 - 19:17 AMT
Միրզոյանն Անթալիա կմեկնի

Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ:

Անթալիայում դիվանագիտական համաժողովը կայանալու է մարտի 11-13-ը։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։