15 մարտի 2022 - 11:42 AMT
ԱՀ ԱԳՆ․ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հայտարարությունը, թե ԼՂ-ից զինվորականներ են ժամանում, ապատեղեկատվություն է

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարկվել է ԱՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել։