2 ապրիլի 2009 - 16:15 AMT
Հայաստանի կառավարությունը վերանայել է կոնյակի ու բրենդիի արտադրության կարգը
Հայաստանի կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում վերանայել է կոնյակի ու բրենդիի արտադրության կարգը:


Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հայկական կոնյակի, բրենդիի եւ խաղողի օղու գինենյութերի (տեսակների քանակը 13-ից հասցվել է 17-ի) արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը, ինչպես նաեւ հայկական կոնյակի, բրենդիի եւ խաղողի օղիների գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները, ոչ պակաս 8,0 ծավ. %-ից։

2008 թ. Հայաստանում կոնյակի արտադրության ծավալն 2007թ. հանմեմատ աճել է 13 տոկոսով ու կազմել է 15 961, 5 հազար լիտր:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց
ամիս հետո։