23 մարտի 2022 - 12:55 AMT
Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում կարգելվի

Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում կարգելվի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Օրինագիծն ընդունվել է 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներով:

Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է ՀՀ-ում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: