30 մարտի 2022 - 19:06 AMT
Պապիկյանն ու Սիդորովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպմանը քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր։

Սիդորովը Հայաստանում է գտնվում «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։