Պապիկյանն ու Սիդորովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պապիկյանն ու Սիդորովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպմանը քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր։

Սիդորովը Հայաստանում է գտնվում «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---