31 մարտի 2022 - 11:38 AMT
Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում ազատ ոճային Արսեն Հարությունյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Նա 15:3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, ով նմանօրինակ արդյունք է գրանցում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ ԵԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Մանվել Խնձրցյանը:

Ապրիլի 1-ին, Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):