ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, տեղեկացնում է Asbarez-ը։
Քասախյանն այս պաշտոնը կստանձնի առաջին անգամ՝ լիազորություններն ընդունելով պաշտոնավարությունն ավարտող Փոլա Դիվայնից։
«Կարիերայիս մեծ մասը ծառայել եմ Գլենդելի բնակիչներին և կշարունակեմ դա անել նաև ապագայում ՝ արդեն քաղաքապետի պաշտոնում։ Ես հպարտ եմ այդ հնարավարությամբ և շնորհակալ եմ գործընկերներիս մեծ վստահության համար»,-ասել է նորընտիր քաղաքապետը։
Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդելում բնակվում է 1986 թվականից։ Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, նա 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային քարտուղար՝ չորս անգամ վերընտրվելով այդ պաշտոնում։