Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրություններում, քվեաթերթիկների 97%-ի մշակումից հետո, հավաքել է ձայների 27.6%-ը և առաջատարն է։ Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։
Մակրոնը մոտակա մրցակցից առաջ է 2-3 տոկոսով։ 2-րդ փուլ կլինի՝ ապրիլի 24-ին։
Մակրոնի մոտակա մրցակիցն է «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը՝ 23.41%-ով, երրորդը` «Չհանձնված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ 21.95%-ով, գրում է Deutshe Welle-ն։
Նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 12 թեկնածու։
Միևնույն ժամանակ ավանդական կուսակցությունների՝ սոցիալիստական և պահպանողական, ներկայացուցիչները շատ քիչ ձայներ են հավաքել։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, ստացել է քվեների 1.7%-ը, իսկ աջակենտրոն «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը՝ 4.75%։
2017-ի ընտրություններում Մակրոնը ստացել էր ձայների 66.1%-ը, Լե Պենը՝ 33.9%-ը։