16 ապրիլի 2022 - 12:04 AMT
Բորել. ԵՄ-ն կարագացնի օգնության տրամադրումն Ուկրաինային

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը կարագացնի անհրաժեշտ օգնության տրամադրումն Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ Twitter-ում Բորելի հայտարարությանը հղումով։

Նա ասել է, որ խոսել է Ուկրաինայում վերջին ռազմական իրադարձությունների մասին այդ երկրի պաշտոնյաների հետ, այդ թվում պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի։

«ԵՄ-ն սերտ շփումների մեջ է անդամ պետությունների հետ՝ արագացնելու համար Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը»,-ասել է նա։

Ապրիլի 11-ին Բորելը կոչ էր արել Եվրամիության երկրներին անհրաժեշտ ամբողջ սպառազինությունը տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նույնիսկ Բուչայից հետո ԵՄ որոշ երկրներ չեն սահմանափակել էներգակիրների գնումը ՌԴ-ից։