19 ապրիլի 2022 - 13:15 AMT
Երևանի ավագանին 2 նոր անդամ ունի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կազմը համալրվել է 2 նոր անդամով։ Նրանց անունները մայրաքաղաքի ավագանու նիստում հրապարակել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Իմ քայլից» լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած 2 անդամի մանդատները ստացել են ցուցակում նրանց հաջորդած թեկնածուները՝ Էդգար Զաքարյանը և Վարսենիկ Ուզումյանը։

Չի նշվել, թե մանդատներից հրաժարված հատկապես որ անդամներին կփոխարինեն նորեկները։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում մի շարք անդամներ ևս հրաժարական ներկայացրեցին։