19 ապրիլի 2022 - 18:20 AMT
Մոսկվայում 2020-ին հայկական մեքենաների վրա հարձակված ադրբեջանցիների վճիռները հայտնի են

Մոսկվայում 2020թ․ հայկական մեքենաների վրա հարձակումներ գործած ադրբեջանցիների դատավճիռները հայտնի են։ Մոսկվայի Լյուբլինի շրջանի դատարանը հարձակումների մասնակից 5 անձի դատապարտել է 2 տարի և 8 ամիս ազատազրկման, ևս 2-ին՝ պայմանական ժամկետների, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը մեղավոր է ճանաչել Է․Ալաքբարովին, Բ․ Վալիևին, Պ․Համիդովին, Տ․ Իսմայիլովին, Ա․Կաֆարովին խուլիգանության մեջ և դատապարտել է 2 տարի և 8 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Գործով անցնող ևս 2 մեղադրյալ՝ Մ․ Զահիդովն ու Դ․ Գիյասովը, դատապարտվել են պայմանական ազատազրկման՝ 2 տարի և 8 ամիս ժամկետով»,-ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

2020թ․ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սրացման ֆոնին Մոսկվայում բժշկական դիմակներով անձինք հարձակումներ էին գործում հայկական համարանիշերով ավտոմեքենաների վրա։