19 ապրիլի 2022 - 19:05 AMT
Լավրովը հաստատել է` Ուկրաինայի քաղաքներում «նոր իշխանություն» է հաստատվում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական քաղաքներում «նոր իշխանություն է» հաստատվում, որին հավանություն են տալիս բնակիչները։ Լավրովը դա «ժողովրդավարության գագաթնակետ» է անվանել։

Ըստ Լավրովի, Բերդյանսկում և Մելիտոպոլում նոր քաղաքապետեր են նշանակվել և դա «ժողովրդավարության գագաթնակետ» է, գրում է newtimes.ru-ն։

Այն հարցին, թե արդյոք հանրաքվե է անցկացվելու այդ քաղաքները ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ՝ Լավրովն ասել է, որ մարդիկ են ասում, թե ինչ են ուզում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ Ուկրաինայում սկսվում է «հատուկ գործողության հաջորդ փուլը»։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում՝ Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Photo. Ria Novosti