20 ապրիլի 2022 - 17:09 AMT
Քերոբյանը կհայտնի գերաստղերի համերգների մասին․ «Մշակութային կյանքն էապես կհարստանա»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պլանավորում են էապես հարստացնել մշակութային կյանքը, նա խոստացել է մի քանի օրից հայտնել «գերաստղերի հայաստանյան համերգների մասին»։

«Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։

Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերը համարյա սպառված են։

Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին»,-ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուի համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին և 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Համերգը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10–ամյակի կապակցությամբ։