22 ապրիլի 2022 - 18:08 AMT
Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Ապրիլի 21-ին ֆրանսիական Մարսելի Ֆարո պալատը, կառուցված 1858 թվականին, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ լուսավորվել էր ՀՀ դրոշի գույներով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։

Նա գրել է, որ Մարսելը լուսավորում է Ֆարոն ի հիշատակ 1․5 մլն հայերի, որոնք նահատակվեցին, տեղահանվեցին, նետվեցին բանտեր և սպանվեցին։

«Եկեք խոստանանք, որ երբեք թույլ չենք տա, որ ազգայնամոլության կատաղի գազանը կրկին տիրի»,-ասվում է գրառման մեջ։