24 ապրիլի 2022 - 17:53 AMT
Երուսաղեմում բարեբեր սուրբ կրակի արարողության ժամանակ բարձրացվել է Արցախի դրոշը

Ապրիլի 23-ին Երուսաղեմում, Տիրոջ գերեզմանի եկեղեցում կայացած բարեբեր սուրբ կրակի արարողության ժամանակ բարձրացվել է Արցախի դրոշը։ Այդ մասին հայտնում է «Զարթոնք» մեդիան Twitter-ի իր միկրոբլոգում։

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, որ դրոշը բարձրացվել է եկեղեցու ներսում, որտեղ հազարավոր պաղեստինցի քրիստոնյաներ և ուխտավորներ են հավաքվել։

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը խորհրդանշող սուրբ կրակի արարողությանը Հարության տաճարում իրավունք ունեն մասնակցելու Հայ առաքելական եկեղեցին, Հույն ուղղափառ եկեղցին և Հռոմի կաթոլիկ եկեղեցին։