26 ապրիլի 2022 - 16:46 AMT
ՌԴ-ից ՀՀ մեկնողներին կարող են թույլատրել գնումները duty free-ում

Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ, այդ թվում Հայաստան, մեկնողներին կարող են թույլատրել գնումները օդանավակայանների duty free խանութներում։

Այդպիսի առաջարկով է հանդես եկել «Օպոռա Ռոսիին»։ Առաջարկը ներառվել է պատժամիջոցների պայմաններում ՌԴ տնտեսության զարգացումն ապահովելուն ուղղված միջոցների լրացուցիչ ցանկում, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ կառավարությանը մոտ աղբյուրի, ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը և Առևտրա-արդյունաբերության նախարարությունը դրական եզրակացություն են տվել առաջարկին։ Ֆինանսների նախարարությունում ասել են, որ կողմ են առաջարկին։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ փակեցին օդային տարածքը ՌԴ ավիաընկերությունների համար։ Ռուսաստանն, իր հերթին, արգելեց այն երկրների ավիաընկերությունների թռիչքները, որոնք սահմանափակումներ են սահմանել ՌԴ դեմ։