Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկները չեն մասնակցի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այդպիսի որոշում է կայացրել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան, գրում է Haqqin.az-ը։
«Որոշումը կայացնելիս հաշվի են առնվել մայիսին կայանալիք ընտրությունները Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, աշխարհի առաջնությանը մեր բռնցքամարտիկների նախապատրաստման ծրագիրը և այլ նուրբ պահեր»,-ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ակնկալվում է մոտ 40 երկրից մոտ 400 անձանց մասնակցություն, որոնցից 280-ը մարզիկներն ու նրանց ուղեկցող անձնակազմն են: