30 ապրիլի 2022 - 14:40 AMT
Հրապարակում հավերով ակցիա են արել․ Կա բերման ենթարկված

«Ազատագրական շարժում» խմբի անդամները «Ազատագրում վախկոտներից և վախկոտությունից» խորագրով ակցիա են իրականացրել։ Նրանք հավեր են բաց թողել Հանրապետության հրապարակում՝ վրաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը փակցրած, գրում է Аysor.am-ը։

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից Վահագն Չախալյանին։

«Պետք է հավերին բերման ենթարկեն, թող ենթարկեն», - ասել է ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։

Ապրիլի 25-ից ընդդիմությունը, տարբեր կազմակերպություններ և քաղաքացիներ տարբեր անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։