3 մայիսի 2022 - 13:06 AMT
Գեղարքունիքի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղարքունիքի բնակիչները ժամը 11:00-ից փակել են Երևան-Սևան մայրուղին։ Կաթվածահար է երկկողմ երթևեկությունը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել այստեղ,իրավիճակը լարված է։ Իրավապահները փորձում են ճանապարհից հեռացնել քաղաքացիներին։

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 3-ին փակելու են նաև մարզային ճանապարհները։

Երևանում ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։

Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցկացվել են երթեր, փակվել են փողոցներ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ երթևեկությունը վերակագնվել է։