4 մայիսի 2022 - 10:33 AMT
Ռուսաստանցիների հոսքը ՀՀ աճել է 3 անգամ, Վրաստան՝ 5

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, որին ենթակա է սահմանապահ ծառայությունը, նշել է, որ 2022-ի հունվար-մարտին ՌԴ-ից մեկնողների թիվը կտրուկ աճել է։

Ռուսաստանցիների հոսքը ՀՀ աճել է 3 անգամ, Վրաստան՝ 5։ Այդ են վկայում պաշտոնական վիճակագրության պորտալում հրապարակված տվյալները, գրում է Sibreal.org-ը։

2022-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է մեկնել 134,000 մարդ։ Մեկնողների մեծ մասը՝ 78,000-ը նշել է մեկնման մասնավոր պատճառ, 41,000-ը՝ զբոսաշրջությունը։

2021-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան էր մեկնել ընդամենը 44,000 քաղաքացի։

Վրաստան, Վերին Լարսի անցակետով, մեկնել է 38,000 ռուսաստանցի, որոնցից 28,000-ը նշել է մեկնումի մասնավոր պատճառ։ 2021-ի առաջին եռամսյակում ցամաքային սահմանը ընդամենը 8000 ՌԴ քաղաքացի էր հատել։

ՌԴ-ից մեկնումների կտրուկ աճի պատճառն Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմն է։