5 մայիսի 2022 - 13:02 AMT
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն է ավելացել:

67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը (Վեդի քաղաք) բրոնզե մեդալ է նվաճել։

Նա պոկել է 137 կգ, հրել 165 կգ և երկամարտում 302 կգ արդյունքով գրավել երրորդ տեղը: Սահակյանը պոկում վարժությունում պարգևատրվել է արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե պարգևով:

Ավելի վաղ 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Չոլակյանը ելույթն ավարտել է երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։