6 մայիսի 2022 - 11:45 AMT
Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան։

Վթարից համացանցում լուսանկարներ է հրապարակել օգտատեր Իրինա Սաֆարյանը։

Նա պատմել է, որ իր ընկերները Մարտակերտի գյուղերից մեկի ճանապարհին վթարի են ենթարկվել ադրբեջանական ԶՈւ շարասյան կողմից, ինչի հետևանքով նրանց մեքենան շրջվել է ձորը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Գոյակցությունն Ադրբեջանի հետ՝ լուսանկարներով․․․ Հրաշքով են ողջ և առողջ մնացել»,-գրել է նա։