6 ապրիլի 2009 - 14:57 AMT
Հայտարարություն. Հայկական եկեղեցին Կիեւի առաջնորդարանին փոխանցելու մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Ռուսաստանի ամենամեծ լրատվական գործակալությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր Ուկրաինան ապօրինաբար Կիեւի ոչ կանոնական պատրիարքությանն է փոխանցել հայկական եկեղեցին: Անհասկանալի է, թե ինչն է ավելի շատ հուզել ռուսաստանցիներին, եկեղեցու իբր առգրավման փաստը, թե այնտեղ Կիեւի պատրիարքության ժամանակավոր ներկայությունը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեւ:

«Ուկրաինական ԶԼՄ-ների շնորհիվ, այդ կոպիտ տեղեկատվությունը ոչ մի որակյալ ռեսուրս չտարածեց, դա արեցին ընադմենը երկու ինտերնետ կայքեր, որոնք դեղին ուղղվածություն ունեն: Հիշեցնեմ, որ սա արդեն Ուկրաինայի հայկական համայնքի դեմ ուղղված տեղեկատվական ագրեսիայի արդեն առաջին փաստը չէ, մենք արդեն դարձանք Լվովի «վերանվանման» եւ Սուրբ Խաչ եկեղեցու ահավոր վերակառուցման եւ այլնի վկաները:

Անկախ ամեն ինչից, Լվովը նախկինի պես Լվով է կոչվում, իսկ Սուրբ Խաչ եկեղեցին աչք է շոյում վերակառուցումից հետո: Մեկ բան պարզ է, ինչ-որ մեկին բոլորովին դուր չի գալիս Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ ժամանակ առ ժամանակ ռուսական ԶԼՄ-ները (երբեմն ադրբեջանական մամուլի օգնությամբ) փորձում են հայ-ուկրաինական բարեկամության ամրությունը: Մխիթարում է ոչ միայն սադրանքները չեզոքացնելու գործում մեր հաղթանակը, այլ նաեւ այն փաստը, որ Ռուսաստանի ոչ բոլոր ԶԼՄ-ներն են թույլ տալիս իրենց միջամտել ուրիշի գործերին»,-ընդգծվում է Analitika.at.ua-ի տարածած հայտարարության մեջ: