12 մայիսի 2022 - 10:39 AMT
Փաշինյան․ Առաջիկայում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցով, և արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան»,-ասել է Փաշինյանը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Վարչապետը հանդիպել է նաև Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: