16 մայիսի 2022 - 18:57 AMT
ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահվել իր պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում մտահգություն են հայտնել Աֆղանստանում և կազմակերպության անդամ պետությունների մյուս արտաքին սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ և նշել, որ պատրաստ են ապահովել կազմակրեպության պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը։

Այդ մասին ասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպության ընդունած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մտահոգիչ է իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ պետությունների մյուս արտաքին սահմաններին։ Այդ կապակցությամբ պատրաստակամություն ենք հայտնում ապահովելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանդես գալով այդ հայտարարությամբ, ՀԱՊԿ-ը հաստատում է, որ հետևողականորեն «ապահովելու է անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աշխատելու է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, միջազգային նորմերի և իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային խնդիրների արդարացի կարգավորման ուղղությամբ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը:

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Չենք կարող ասել, որ ՀԱՊԿ-ն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր ՀՀ-ն