17 մայիսի 2022 - 13:34 AMT
Ոստիկանության բաժիններ 414 քաղաքացի է բերման ենթարկվել

Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 414 քաղաքացու։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Վաղ առավոտից Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները փակում են փողոցներ՝ Երևանի կենտրոնում և վարչական տարբեր տարածքներում։