20 մայիսի 2022 - 13:53 AMT
Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Լիտվայի նախագահը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում: