26 մայիսի 2022 - 16:40 AMT
Կաթողիկոսի կոնդակով Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն է ստեղծվել

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական կոնդակով հաստատվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը։

Կաթողիկոսի մայիսի 26-ի կոնդակով Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության կազմում կընգրկվեն Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:

Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: