30 մայիսի 2022 - 14:02 AMT
Կիպրոսում է Արցախի Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։

Այցը տեղի է ունենում ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության բաժինը։

Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ է եղել։

Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։

Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թոմվասյանը։