9 հունիսի 2022 - 15:09 AMT
Դոնֆրիդ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման առաջընթացի հնարավորություն ունեն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Քարեն Դոնֆրիդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն առաջընթաց գրանցելու երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ իրական հույս կա, որ Ադրբեջանը և Հայաստանը բարենպաստ հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի և ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման որոնման համար: Կարծում եմ՝ տեսել ենք, որ երկու երկրներն էլ էական քայլեր են ձեռնարկել: ԱՄՆ-ն աջակցում է դրան», - ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, ասել էր, որ վերջինս Հաջիևին կփոխանցի ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ։