ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը մասնակցելու է Պետերբուրգի տնտեսական համաժողովի աշխատանքներին, հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ղազախստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուշակովը հավելել է, որ Պուտինը կընդունի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկին։
«Համաժողովի ընթացքում արդեն այս լիագումար նիստից հետո նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Բանակցություններ կանցկացվեն Տոկաևի հետ։ Ինչպես արդեն ասացի, առաջին հանդիպումը կլինի ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ», - հավելել է Ուշակովը:
Սանկտ Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 15-18-ը: