18 հունիսի 2022 - 16:48 AMT
Շինաշխատանքների ժամանակ վնասել են եկեղեցու պատը, հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար

Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար,տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հունիսի 17-ին ոստիկանությունը գրություն է ստացել։

Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանք է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ:

Նա ներկայացել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: