6 հուլիսի 2022 - 19:03 AMT
ԱՆ․ Աշտարակում պայթյունից տուժածներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք

Հայաստանից Աշտարակի բանկերից մեկում հուլիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացիներից 1-ը մահացել է, 4-ը հոսպիտալացվել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Տուժածներից ևս 2-ը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հուլիսի 6-ին` ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին: