8 հուլիսի 2022 - 10:17 AMT
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիսի 7-ին` ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղիհատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։