9 հուլիսի 2022 - 17:25 AMT
Էլեն Ասատրյանը` Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ՝ երկրորդ տեղը գրավելով 8 թեկնածուից։ Նա առաջին ներգաղթյալ ամերիկահայուհին և ամենաերիտասարդ կինն է, որն ընտրվել է քաղխորհրդի անդամ, հայտնում է asbarez.com-ը։

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։

39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է 13,165 ձայն՝ մեծ առավելությամբ գերազանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանի և Վրեժ Աղաջանյանի ցուցանիշները։

«Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել մի պաշտոնում, որը թույլ կտա ներկայացնել Գլենդեյլի բնակչությունը կազմող մարդկանց ամբողջ խճանկարը»,-ասել է նա։

Ասատրյանը ծնվել է Հայաստանում։ Նա ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքի հետ, երբ 10 տարեկան էր։