13 հուլիսի 2022 - 13:16 AMT
Հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի արտահերթ կլինի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով

Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկվելու է ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ Նիստը կայանալու է ժամը 18:30-ին։

Նախատեսվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասին զրկել մանդատից։

Ցանկում ընդգրկված պատգամավորների թվում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները, ինչպես նաև Մարտուն Գրիգորյանի և Արգիշտի Գևորգյանի անունները, որոնք նոր են վերցրել մանդատները:

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը: