27 հուլիսի 2022 - 11:38 AMT
Ադրբեջանի ԶՈւ զորամասի հրամանատարը Քարվաճառում պայթել է ականի վրա

Ադրբեջանի ԶՈւ N զորամասի հրամանատարը Քարվաճառում պայթել է ականի վրա։ Վուղար Իսբենդիյարովը ծանր վնասվածքներ է ստացել հակահետևակային ականի պայթյունից։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի երեկոյան, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

Մինչդեռ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են մի քանի բարձրաստիճան զինվորականների ականի պայթյունից տուժելու մասին, այդ թվում՝ գեներալի։

Ադրբեջանի ՊՆ-ն այդ լուրերն անհիմն է համարել և կոչ է արել «չտարածել տեղեկատվություն, որը պաշտոնական հաստատում չի ստացել»։ ‌