1 օգոստոսի 2022 - 12:32 AMT
Ֆասթ Կրեդիտն Էլեկտրոնային աճուրդի կայք է գործարկել

‌«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն գործարկել է ոսկյա զարդերի վաճառքի էլեկտրոնային աճուրդի կայք և դրան զուգահեռ գործունեություն ծավալող Աճուրդի կենտրոն:

Էլեկտրոնային աճուրդը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկություն և մատչելիություն, ինչպես նաև ապահովում է ծառայության հասանելիություն հաճախորդենրի առավել լայն շրջանակի համար:

Աճուրդի էլեկտրոնային տարբերակով անցկացումը մասնակիցների համար ստեղծելու է հեռավար տարբերակով աճուրդներին մասնակցելու հնարավորություն և հարմարավետություն։

Գրանցվելով կայքում, օգտատերերը կկարողանան մասնակցել հայտարարվող աճուրդներին և ձեռք բերել մրցունակ գներով ոսկյա զարդեր։ Աճուրդային գործընթացին չկա մարդկային որևէ միջամտություն:

Ոսկյա իրերը տեսնելու համար աճուրդի մասնակիցները կարող են այցելել ոչ /միայն կայք, այլև ք․Երևան, Ալեք Մանուկյան 7/123 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ մասնագետները կպատասխանեն նաև նրանց հետաքրքրող հարցերին, ինչպես նաև կօգնեն մասնակցել աճուրդներին անմիջապես տեղում։

Աճուրդի կենտրոնն աշխատում է 10։00-17։00՝ բոլոր աշխատանքային օրերին։

Էլեկտրոնային աճուրդի կայքում կարելի է նաև գրանցվել։

Գրանցման վիդեոուղեցույցը հասանելի է ինչպես Ֆասթ Կրեդիտի սոցիալական հարթակներում, այնպես էլ` Ընկերության պաշտոնական յութուբյան ալիքում։