Քաբուլում սպանվել է ահաբեկչական «Ալ-Կաիդա» կազմակերպության առաջնորդ Այման ազ Զավահիրին՝ նրան վերացրել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքի հարվածից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է այդ տեղեկությունը։
«Արդարադատությունն իրականացվեց, ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբեք չենք նահանջում»,-ասել է նա, գրում է Deustche Welle-ն։
Բայդենը նշել է, որ Ազ Զավահիրիի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել հարվածից, Աֆղանստանի խաղաղ բնակչության շրջանում զոհեր ևս չկան։ Բայդենը հույս է հայտնել, որ «Ալ-Կաիդայի» ղեկավարի ոչնչացումը հանգստություն կբերի 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին։
Ազ Զավահիրին ղեկավարում էր «Ալ-Կաիդան» 2011-ից ի վեր՝ Ուսամա բեն Լադենի մահից հետո։
11 ամիս առաջ ԱՄՆ զորքերը հեռացան Աֆղանստանից, որից հետո իշխանությունն անցավ ծայրահեղական իսլամիստական «Թալիբան» շարժմանը։