4 օգոստոսի 2022 - 17:43 AMT
Ձերբակալվել է Օձունի համայնքապետը

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Տիտանյանը ձերբակալվել է ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

2021-ին Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող էր ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։ Տիտանյանը հայտարարել էր, թե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իրենից պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետի ենթականերն իրեն ծեծել են։ 3 ամիս անց գործը կասեցվել է։