5 օգոստոսի 2022 - 15:58 AMT
«Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները մեկնարկում են

Մեկնարկում են Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները:

Այգում հիմնվող պուրակը նվիրվում է Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին: 30 հեկտար տարածքում տնկվելու է մոտ 14,000 ծառ:

Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է, և քանի որ նախագծի իրականացման համար նախատեսված է մոտ 200 օր, առաջարկվել է 2022-ի համար պլանավորել աշխատանքների կեսը և հատկացնել 122 մլն դրամ գումար, տեղեկացնում է կառավարությունը:

Ջրագծի երկարությունը մոտ 1.5 կմ է, որը պետք է սկսվի Սարկավագի փողոցից և հասնի մինչև Բուսաբանական այգի: